Ընտրող հանձնաժողով

Արսեն Մնացականյան

Արսեն Մնացականյան

«Varpet.com» հարթակի համահիմնադիր և տնօրեն

Արսեն Մնացականյանը հանդիսանում է Varpet.com արհեստի հարթակի համահիմնադիր և տնօրենը, որն ավելի քան 2 տարի Հայաստանում միավորում է տարաբնույթ կենցաղային ծառայություններ մատուցող որակյալ մասնագետների։ Արսենը սկսած 2019 թ-ից միաժամանակ գլխավորում է Addevice բջջային պրոդուկտներ նախագծող ընկերության վաճառքի բաժինը: Հանդիսանում է Կայուն տնտեսական զարգացման ասոցիացիայի խորհրդի պատվավոր անդամ: 2016 թ-ից մինչ օրս ակտիվորեն աշխատում է արտերկրից դեպի Հայաստան ՏՏ պռոյեկտների և ներդրումների ներգրավմամբ: 

Բորիս Խառատյան

Բորիս Խառատյան

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահի տեղակալ

Բորիսը Հայաստանի արհմիություններում աշխատում է 1984թ-ից: Նա Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի /ՀԱՄԿ/ նախագահի տեղակալ է ընտրվում 1997թ-ից

Դավիթ Բաբախանյան

Դավիթ Բաբախանյան

«Արմենիա» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն

Դավիթը 2003-2008-ին եղել է «Կարգին հաղորդում» հումորային նախագծի ռեժիսորը: Բազմաթիվ ֆիլմերի, սիթքոմների, հեռուստանախագծերի, գովազդային հոլովակների ռեժիսոր, պրոդյուսեր է՝ «Հին արքաներ», «Հյուսիս-Հարավ», «Պահանջվում է միլիոնատեր», «Փեսացուն կրկեսից», «Poker.am», «Տնփեսա», «Ֆուլ Հաուս», «Դոմինո» և այլն։ 2012-ից «Արմենիա» հեռուստաընկերության գլխավոր տնօրենն է և Հայ-ռուսական սլավոնական համալսարանում ռեժիսորական կուրսի վարպետը։

Ելենա Մարտիրոսյան

Ելենա Մարտիրոսյան

Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն հիմնադրամի փոխտնօրեն

Կրթություն՝ բանասեր, մանկավարժ։ Ավարտել է Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը: CEPFA֊-ում աշխատում է 2015 թվականից։ Դասավանդել է նաև ռուսաց լեզու։ Համակարգում է ողջ ուսումնական գործընթացը, իրականացնում է մեթոդական աշխատանքներ, ապահովում է կարճաժամկետ դասընթացների իրականացումը գործընկեր կառույցների հետ:

Սեդրակ Մամուլյան

Սեդրակ Մամուլյան

«Սեդրակ Մամուլյան» խոհարարական ստուդիայի տնօրեն

Սեդրակը 2007 թվականին համախոհների հետ հիմնել է Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման ՀԿ-ն և մինչ օրս հանդիսանում է ՀԿ-ի նախագահ։ 2011թվականից մինչև 2019 թվականները աշխատել է Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի զբոսաշրջության (Տուրիզմ) բաժնում՝ որպես Ազգային և աշխարհի խոհանոց առարկայի դասախոս։ 2012 թվականին հիմնել է «Արարատյան խոհանոց» ԱՊԸ և «Սեդրակ Մամուլյան»-ի խոհարարական ստուդիան, որը հնարավորություն է տալիս խոհարարական փորձը և ազգային խոհանոցի պատմական ու գործնական հմտությունները փոխանցել եկող սերնդին, ինչպես նաև մասնակցել մի շարք միջազգային խոհարարական մրցույթներին։ 2010 թվականից մինչ օրս վարում է մի շարք խոհարարական հաղորդաշարեր։