Ռուբեն Վարդանյանը կոչ է անում մասնակցել մրցույթին

Հունիսի 30-ին կամփոփվի «Հայաստանի վարպետ» մրցույթի առաջին փուլը: Մեկ շաբաթից էլ քիչ է մնացել հայտեր ներկայացնելու և 12 անվանակարգերում ընդգրկվելու համար: Մասնագիտական շոշափելի հաջողությունների հասած հայտնի մարդիկ, անվանի արվեստագետներն ու խոշոր բիզնեսմեններն արդեն իսկ հանդես են եկել կոչով՝ մասնակցելու «Հայաստանի վարպետ» մրցույթին:

«Զբոսաշրջության և քաղաքաշինության» (TUF) բարեգործական հիմնադրամի հիմնադիր, սոցիալական ձեռներեց Ռուբեն Վարդանյանը, մասնավորապես, նշել է, որ Հայաստանի ապագան մեծապես կախված է աշխատավոր մարդկանցից, քանզի հենց նրանց ուսերին է բարեկեցիկ կյանք ապահովելու բեռը. «Մենք հավատում ենք Հայաստանի ապագային, ըստ այդմ կոչ եմ անում մասնակցել «Հայաստանի վարպետ» մրցույթին ու բացահայտել Ձեր տաղանդն ու աշխատասիրությունը»:

«Հայաստանի վարպետ» մրցույթի հայտերի ընդունման վերջնաժամկետը հունիսի 30-ն է։ Եթե մրցույթի 12 անվանակարգերից որևէ մեկի ուղղությամբ դուք էլ եք ձեզ համարում իսկական վարպետ, ապա անպայման լրացրեք հայտը կայքի «Դառնալ մասնակից» բաժնում: