Հանրապետության ամենահայտնի խոհարարը Սեդրակ Մամուլյանը հորդորում է մասնակցել մրցույթին

«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հկ տնօրեն Սեդրակ Մամուլյանը դիմել է հայ խոհարարներին և այլ ասպարեզների վարպետներին: Մամուլյանը կոչ է անում մասնակցել «Հայաստանի վարպետ» մրցույթին, որի շնորհիվ փորձ է արվում վերականգնել հայ վարպետների դարավոր ավանդույթներն ու փոխանցել նրանց գաղտնիքները հաջորդ սերունդներին:

«Հայաստանի վարպետ» մրցույթի հայտերի ընդունման վերջնաժամկետը հունիսի 30-ն է։ Եթե մրցույթի 12 անվանակարգերից որևէ մեկի ուղղությամբ դուք էլ եք ձեզ համարում իսկական վարպետ, ապա անպայման լրացրեք հայտը կայքի «Դառնալ մասնակից» բաժնում: