Հայաստանի Վարպետ մրցույթի առաջին եթերաշրջանը ավարտված է

Ուրախ ենք ձեզ տեղեկացնել, որ «Հայաստանի վարպետ» նախագծի առաջին եթերաշրջանը հաջողությամբ մոտենում է ավարտին։

Մրցույթի մեկնարկից (26 ապրիլի, 2022 թ․ Գյումրի) մինչ օրս կատարվել է բավական ծավալուն աշխատանք։ Առաջին եթերաշրջանում ստացվել է ավելի քան 1,200 հայտ՝ Հայաստանի և Արցախի 194 բնակավայրերից։ Այս տարվա մրցութային ուղղություններն ընդգրկում են հետևյալ մասնագետներին՝ ավտոմեխանիկ, գինեգործ, գործագործ, դերձակ, ոսկերիչ, զոդող, խոհարար, կահույքագործ, հրուշակագործ, երաժշտական  գործիքներ պատրաստող և քարտաշ։

 

Ընտրությունը կատարել է պրոֆեսիոնալ հանձնաժողովը՝ 12 մասնագիտությունների գծով խորհրդատուների հետ միասին։ Ընտրված 24 մասնակիցներն անցել են եզրափակիչ փուլ և մասնակցել «Արմենիա» հեռուստաընկերության եթերում ցուցադրվող «Հայաստանի վարպետ» հեռուստահաղորդմանը, որը կարճ ժամանակում դարձել է հայտնի ու սիրված։

 

Առաջին հաղորդումը եթեր է հեռարձակվել հոկտեմբերի 7-ին։ Բոլոր թողարկումները հնարավոր է դիտել «Արմենիա» հեռուստաընկերության YouTubeյան ալիքով։

Մրցույթի 12 հաղթողներն արժանացել են «Հայաստանի վարպետ» կոչմանը, և յուրաքանչյուրը պարգևատրվել է 3 մլն ՀՀ դրամի չափով։ Մրցույթի ընթացքի և հաղթողների մասին տեղեկատվություն դուք կարող եք գտնել նախագծի կայքում և սոցիալական ցանցերում՝

 

Դեկտեմբերի 28-ին տեղի ունեցավ ԱՐՑԱԽԻ ՎԱՐՊԵՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՏՈՒԿ ԹՈՂԱՐԿՈՒՄԸ, որը մենք նկարահանել էինք նոյեմբերի վերջին Ստեփանակերտում, որպեսզի մեծարենք արցախցի վարպետներին, որոնց այսօր այդքան անհրաժեշտ է մեր աջակցությունը։ Չնայած Արցախում տիրող դժվարին իրավիճակին՝ մենք չենք հրաժարվում հաղորդման ցուցադրությունից և այդպիսով աջակցում ենք արցախցիներին․ չէ՞ որ շատ շուտով մենք շարունակելու ենք նախագիծը, այդ թվում և Արցախում։

 

Դեկտեմբերի 30-ին տեղի ունեցավ ՆԱԽԱԳԾԻ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԹՈՂԱՐԿՈՒՄԸ, որտեղ խաղարկվեց Հանդիսատեսի համակրանք տիտղոսը և 5 մլն ՀՀ դրամի չափով դրամական մրցանակ։

 

Հաջորդ տարի մենք կիրականացնենք «Հայաստանի վարպետ» նախագծի երկրորդ փուլը, որի աշխատանքներն արդեն սկսվել են։ Նախագծի շրջանակում իրականացվող գործողությունները համալրվում են նոր բաղադրիչներով, որոնց նպատակը Հայաստանում արհեստների նկատմամբ հետաքրքրությունների խթանումն է.

  • «ՎԱՐՊԵՏՆԵՐԻ ՔԱՐՏԵԶ» ՆԱԽԱԳԾԻ ԿԱՅՔՈՒՄ
    Հայ վարպետները կկարողանան իրենց և իրենց աշխատանքների մասին տեղեկատվությունը տեղադրել «Հայաստանի վարպետ» նախագծիկայքում։ Հայաստանի և Արցախի բնակիչները հնարավորություն կունենան գտնել իրենց բնակավայրին մոտ վարպետին, ուսումնասիրել նրա աշխատանքները և դիմել նրան՝ առանց միջնորդների։
  • «ՎԱՐՊԵՆԵՐԻ ՓԱՌՏՈՆ» 2023 ԹԳՅՈՒՄՐԻ
    Միջոցառումը կստեղծի խոշոր հարթակ, որտեղ վարպետները կարող են հանդիպել իրենց պոտենցիալ հաճախորդների, աշակերտների, գործընկերների հետ և փոխանակվել փորձով։
  • ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՍԵՂԱՆԻ ԽԱՂ «VARPET»
    Խաղի նպատակն է ընդգծել արհեստների կարևորությունը մեր կյանքում։ Խաղի ընթացքում մասնակիցներն օգտակար փաստեր կիմանան վարպետների և նրանց մասնագիտությունների մասին։ Նախատեսվում է խաղի վաճառք և մրցաշարի անցկացում 2023 թ-ին։
  • ԿՐԹԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԵՐ
    Մարզերում վարպետների հետ աշխատանք, Հայաստանի և Արցախի քոլեջների հետ համագործակցություն և այլն։

 

«Հայաստանի վարպետ» մրցույթը Հայաստանում կազմակերպվում է առաջին անգամ։ Նախագիծն իրականացվում է «Ապրելու» հիմնադրամի և Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանի նախաձեռնությամբ։ Մրցույթի գործընկերը «Արմենիա» հեռուստաընկերությունն է, կազմակերպիչը՝«Զբոսաշրջության և քաղաքաշինության» (TUF) բարեգործական հիմնադրամը։

 

Մինչ նոր հանդիպում։

«Հայաստանի վարպետ» նախագծի թիմ