Հայտնի արվեստագետը խորհուրդ է տալիս մասնակցել մրցույթին

Զարդագործ, քանդակագործ, նկարիչ Նուռը կոչ է անում մասնակցել «Հայաստանի վարպետ» նախագծին: Արվեստագետը համոզված է՝ իսկական վարպետները նրանք են, ովքեր իրենց մասնագիտության մեջ դարձել են արհեստավարժ: Նուռը գտնում է, որ «Հայաստանի վարպետ» նախագիծը հիանալի հնարավորություն է ի ցույց դնել մեր ազգի վարպետներին, վերհանել նրանց ստեղծած արժեքները:

«Հայաստանի վարպետ» մրցույթի հայտերի ընդունման վերջնաժամկետը հունիսի 30-ն է։ Եթե մրցույթի 12 անվանակարգերից որևէ մեկի ուղղությամբ դուք էլ եք ձեզ համարում իսկական վարպետ, ապա անպայման լրացրեք հայտը կայքի «Դառնալ մասնակից» բաժնում: