Րաֆֆի Մեգերյան. Առանց իսկական վարպետների սայլը տեղից չի շարժվի

«Մեգերյան կարպետ» ընկերության հիմնադիր Րաֆֆի Մեգերյանը բարձր է գնահատում վարպետների դերը հասարակական կյանքում: Օրինակ, գորգագործության մեջ ամենամեծ գաղտնիքն աշակերտին փոխանցում է հենց վարպետը՝ մեկ անգամ և ընդմիշտ սովորեցնելով ճիշտ հանգույց կապել: Ըստ Մեգերյանի՝ վերջին տասնամյակում երիտասարդները մեծ ցանկություն են արտահայտում անցյալի գաղտնիքներն իմանալու, վարպետների՝ տարիներով կուտակած գիտելիքները յուրացնելու: Րաֆֆի Մեգերյանը նույնպես հորդորում է բոլոր վարպետներին մասնակցել «Հայաստանի վարպետ» մրցույթին, որպեսզի երևան գան իսկական գիտակներն ու միասին ստեղծենք Վարպետաց երկիր:

«Հայաստանի վարպետ» մրցույթի հայտերի ընդունման վերջնաժամկետը հունիսի 30-ն է։ Եթե մրցույթի 12 անվանակարգերից որևէ մեկի ուղղությամբ դուք էլ եք ձեզ համարում իսկական վարպետ, ապա անպայման լրացրեք հայտը կայքի «Դառնալ մասնակից» բաժնում: