«Վարպետամոբիլն» արդեն փնտրում է վարպետներին

Շնորհալի վարպետներ գտնելու ակնկալիքով հունիսի 1-ից «Հայաստանի վարպետ» մրցույթի կազմակերպիչները սկսեցին այցելել մարզեր։ Մրցույթի տարբերանշանով շրջիկ ավտոմեքենան՝ «վարպետամոբիլը», արդեն հասցրել է լինել Հայաստանի 6 մարզերում, ծանոթանալ առավել քան 10 քաղաքների և գյուղերի վարպետների հետ՝ օգնելով նրանց գրանցվել կայքում և մասնակցել մրցույթին։ Մոբայլ խումբն աշխատում է երեք ուղղություններով՝
- գրանցում է այն վարպետներին, որոնք նախօրոք կապ էին հաստատել կազմակերպիչների հետ և խնդրել աջակցել գրանցման հարցում
- տվյալ համայնքում փնտրում են շնորհալի վարպետներ
- իրազեկում են համայնքի բնակչությանը մրցույթի մասին և հորդորում մասնակցել։
Մոբայլ խմբի կորդինատորները մշտապես պատրաստ են աջակցել մրցույթի հետ կապված ցանկացած հարցով՝ մասնակցության հայտի գրանցումից մինչև տեսանյութի նկարահանում։
Արդեն 6 մարզեր ստացել են «վարպետամոբիլի» աջակցությունը, առջևում մյուս մարզերն են ու ծանոթությունը այլ տաղանդավոր վարպետների հետ։
Եթե դուք էլ եք վարպետ կամ միգուցե ճանաչում եք հմուտ վարպետի՝ պատմեք մեզ այդ մասին: Գրեք նամակ [email protected] էլ. փոստին կամ զանգահարեք 077 733 551: Մենք կաջակցենք մասնակցել նախագծին ու միգուցե հենց Դո՛ւք կնվաճեք «Հայաստանի վարպետ» պատվավոր կոչումը:
Օգնե՜ք մեզ գտնել մեր երկրի վարպետներին, և մենք միասին կդարձնենք Հայաստանը Վարպետաց երկիր: