
Մրցույթի մասին
Հայերենում կա «Վարպետ» բառը։ Երբ հայը ցանկանում է խորին հարգանք արտահայտել զրուցակցի հանդեպ, նրան դիմում է «Վարպետ» բառով։
Մրցույթի հիմնական նպատակը արհեստագործական մասնագիտությունների պահպանումն ու հանրահռչակումը, հանրային գիտակցության մեջ աշխատավոր մարդու նկատմամբ հարգանքի վերականգնումն ու հեղինակության բարձրացումն է։
Մրցույթի արդյունքում կորոշվեն Հայաստանի լավագույն վարպետները՝ 12 ուղղություններով (ընտրված առցանց քվեարկությամբ), որոնք կստանան «Հայաստանի վարպետ» կոչումը:


Մասնակից
0


Քաղաքից և գյուղից
0
Հնարավորություններ
«Հայաստանի վարպետ» մրցանակ
Հայաստանի ազգային վարպետ
Դրամական պարգև
3,000,000֏
Աջակցություն գործընկերների կողմից
- Գովազդային արշավ
- Խթանում
- Խորհրդակցություններ
Ուղղություններ
2022 թվականի մայիսին նախագծի կայքում անցկացվել է բաց քվեարկություն, որի արդյունքում առանձնացվել են առավել ձայներ ստացած 12 ուղղությունները։ Այդ մասնագիտությունների միջև է ընթանալու 2022թ. «Հայաստանի վարպետ» տիտղոսի համար հետագա պայքարը:
- 01
Ավտոմեխանիկ
- 02
Գինեգործ
- 03
Գորգագործ
- 04
Դերձակ / Ասեղնագործ
- 05
Զարդագործ
- 06
Զոդող / Երկաթագործ
- 07
Խոհարար
- 08
Կահույքագործ / Փայտագործ
- 09
Կոշկակար
- 10
Հրուշակագործ
- 11
Նվագարանագործ
- 12
Պատշար / Քարտաշ
Մրցույթի փուլերը
Մասնակիցների ընտրություն
Առաջին փուլը բաղկացած է վարպետների գործունեության 12 առավել սիրված ուղղությունների ընտրության համար քվեարկությունից, նախագծի կայքում վարպետների առաջադրումից (կենսագրական հարցաթերթիկի լրացում և տեսաուղերձ, ինչպես նաև երկրի տարածքում գործող շարժական հատուկ աշխատանքային խմբերի միջոցով)։
Հայտերի ընդունումից հետո Ընտրող հանձնաժաղովի կողմից ընտրվելու է 24 մասնակից՝ մրցույթի երկրորդ փուլին մասնակցելու համար։
«Հայաստանի վարպետ» շոու
Երկրորդ փուլն անցկացվելու է Արմենիա TV-ի հետ համատեղ։ Շոուն ունենալու է ստեղծագործական սցենար և հեռուստատեսային ձևաչափին հարմարեցված ծրագիր, և յուրաքանչյուր հաղորդման արդյունքում համաժողովրդական քվեարկությամբ ընտրվելու են 2022 թվականի 12 Հայաստանի վարպետները։
Մրցույթի եզրափակիչը տեղի է ունենալու 13-րդ հաղորդման ուղիղ եթերի շրջանակներում՝ ուղեկցվելով հանդիսատեսի համակրանքի համար մրցապայքարով։